charset="UTF-8"> Ինչպես է այրվող ինքնաթիռը մի քանի անգամ բախվում թռիչքուղուն, նաև ողջ մնացածների թիվը

Ինչպես է այրվող ինքնաթիռը մի քանի անգամ բախվում թռիչքուղուն, նաև ողջ մնացածների թիվը

Sukhoi Superjet օդանավում գտնվող 78 մարդուց փրկվել է միայն 37-ը, այս մասին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեից: Ըստ հաղորդագրության՝ հայտնի է միայն 37 փրկվածի և 13 զոհի մասին, մնացածների ճակատագրի մասին ոչինչ դեռևս հայտնի չէ:

Ինչպես է այրվող ինքնաթիռը մի քանի անգամ բախվում թռիչքուղուն

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջք կատարող SSJ-100 ինքնաթիռը մի քանի անգամ բախվում գետնին: Ըստ ինքնաթիռի ներսում գտնվողների՝ այն «ցատկոտում էր՝ ինչպես մորեխ»:

Վերջին տվյալների համաձայն՝ օդ բարձրանալուց 28 րոպե հետո Մուրմանսկ ուղևորվող ինքնաթիռը ետ է վերադարձել, քանի որ կայծակը հարվածել ու վնասել է ավտոմատ համակարգը: Առաջին անգամ վայրէջք կատարելու փորձը չի հաջողվել եղանակային վատ պայմանների պատճառով, և օդանավը կոշտ վայրէջք է կատարել երկրորդ փորձից: Հարվածից շասին կոտրվել է, օդանավը բռնկվել է: Կա 13 զոհ, 2-ը՝ երեխա:

Օդաչուները ողջ են մնացել, նրանց հետ աշխատում են մասնագետները:

Like this post? Please share to your friends: