charset="UTF-8"> ինչու է իրականում Սերժ Սարգսյանը հրաժարվել կառավարական առանձնատնից

ինչու է իրականում Սերժ Սարգսյանը հրաժարվել կառավարական առանձնատնից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել: Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ միայն գրավոր պաշտոնական հրաժարվելու դեպքում պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված: Հակառակ դեպքում պետությունն ունի պարտավորություն և պետք է լուծում գտնի, որն արդեն օրենքի դաշտում է:

Like this post? Please share to your friends: