charset="UTF-8"> «Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը». Բորիս Մուրազի

«Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը». Բորիս Մուրազի

Politik.am-ի հիմնադիր-խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը: 
Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը՝, բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը: Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում

Այն կարող եմ միայն ցույց տալ ինձ քննադատող այն եզակիներին, որոնք անկեղծորեն ցանկանում են ճշմարտությունը իմանալ:Այն եզակի մարդկանց ում կարծիքը ինձ համար ծանրակշիռ է: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելիությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնակլներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:

Հ.Գ. Ի դեպ երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել՝ դա օրենքի պահանջն է

Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»:

Like this post? Please share to your friends: