charset="UTF-8"> «Իհարկե, կա հիասթափություն». ինչի՞ց է հիասթափվել Սիրուշոն

«Իհարկե, կա հիասթափություն». ինչի՞ց է հիասթափվել Սիրուշոն

Սիրուշոյի խոսքով` բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կան, համերգները շատ լավ են անցնում։ «Հայ հանդիսատեսն ընտանիքի նման է։ Քանի որ ես մեծացել եմ հայ հանդիսատեսի աչքի առջև, նրանք ինձ են հարազատի պես ընդունում, ես էլ` նրանց»,- ասում է Սիրուշոն։  Երգչուհու խոսքով` ընտանիքի զգացողությունն է պատճառը, որ համերգները շատ ջերմ ու անկեղծ են անցում։

Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին, ապա Սիրուշոն փորձում է քաղաքականությունը չխառնել գործի հետ։

«Ես այս ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ, բայց փորձում եմ գործը երբևէ չխառնել քաղաքականության հետ։ Իհարկե, կա հիասթափություն, որը չգիտեմ ինչ կերպ կարտահայտվի` դրա շուրջ ծրագիր կսկսեմ, երգ կլինի, թե մեկ այլ բան…»,- ասում է նա։

Սիրուշոն ամեն դեպքում շնորհակալ է հանդիսատեսին, որովհետև հենց հանդիսատեսի շնորհիվ է իրեն գնահատված զգում։

armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: