charset="UTF-8"> «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞» Սերժ Սարգսյան

«Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞» Սերժ Սարգսյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է եւ հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։

Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչեւ տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչեւ 2022 թվականը։

Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլեւ նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ միաբերան հարցրել են ԳՄ անդամները։
Սերժ Սարգսյանն ասել է․ «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ապա շատ չեն խոսել, ընդամենը ասվել է․ «Եթե իր կողմից լինի դեպի մեզ քայլ, մենք սիրով ընդառաջ կգնանք»։

աղբյուր

Like this post? Please share to your friends: