«Թող չգնա քաղաք: Ավտովթարի մեջ կընկնի»

Մի ընտանիք իր տուն էր բերել մի տատիկի: Գրեթե օտար: Շատ հեռու  բարեկամուհի էր: Բավական չէ, որ գրեթե օտար էր, նաև կույր էր, և, ներեցեք խոսքիս համար, տկարամիտ:

Չեմ ուզում նեղացնել, բայց դե…լրիվ խելքը պակասել է:

Մարդիկ բարի էին, դրա համար էլ բերել էին իրենց տուն, հասարակ գյուղացիներ էին, այնտեղ հաճախ կարելի է նման բան նկատել, քաղաք ոչ մեկ էլ չէր տանի օտար տատիկի, որի մասին պետք է նաև հոգ տանել, գյուղում մարդիկ ավելի բարի են:

Միայն թե աղքատ էին, ունեին երեք երեխա, իսկ մի որդու կողմից էլ՝ 2 թոռնիկ:

Մեծ ընտանիք: Եվ այնքան պարզ, մի քիչ կոպիտ, ոչ այդքան կրթված, բայց շատ խղճով: Նրանք կնոջը չտարան ծերանոց, այլ տուն բերեցին:

Տատիկը չէր կարողանում ինքն իրեն սպասարկել: Բերելով տուն՝ նրան մաքուր շորեր հագցրեցին, կերակրեցին և անկողնու վրա նստեցրեցին:

Այդ օրվանից սկսեցին ապրել, տատիկի հոգսերն էլ լիովին իրենց վրա վերցրեցին:

Նաև սկսեցին լսել նրա ամեօրյա զառանցանքը: Մի անգամ էլ այդ տատիկը, Ֆլորիդա Միրզոևնան, իր ծեր ձայնով կրկին զառանցեց.«խորդանոց գող է մտել»: Գնացին խորդանոց՝ այնտեղ հարբած հարևանը արժեքավոր իրեր է գողանում:

Մի ժամանակ անց տատիկը նորից ասում է. «Թող Ռինատը չգնա քաղաք: Ավտովթարի մեջ կընկնի»: Դյուրահավատ ընտանիքն էլ լսեց իր աննորմալ տատիկին և Ռինատին չթողեցին ընկերոջ հետ քաղաք գնալ:

Ընկերը ավթովթարի մեջ էր հայտնվել և առողջական մեծ վնասներ էր ստացել: Իսկ եթե Ռինատը կողքին նստած լիներ՝ տեղում կմահանար:

Դրանից հետո սկսեց զառանցել, որ իր համար վիճակախաղի տոմս գնեն: Ամեն օր նույն բանն էր խնդրում: Ընտանիքի հայրը գնաց մեծ գյուղ և գնեց: Եվ ի՞նչ եք կարծում:

Նրանք մեծ գումար շահեցին: Շատ մեծ գումար: Երեք հարյուր կամ չորս հարյուր հազար:

Ահա այդպես: Տատիկի համար նոր խալաթ գնեցին, քաղցրավենիք և շատ այլ լավ բաներ: Նաև գեղեցիկ ծածկոց, հետո ինչ, որ աչքերով չի տեսնում: Նա այլ կերպ է տեսնում ամեն ինչ:

Թող ամեն ինչ գեղեցիկ լինի: Եվ բոլորը նրան սիրում են: Չնայած որ նա  միշտ զառանցում է և մոռանում է ամեն ինչ: Չի կարողանում ինքնուրույն ուտել և հոգալ մնացած կարիքները: Բայց նա շատ է ժպտում: Նստած է գեղեցիկ ծածկոցի վրա, հագին մաքուր խալաթ և գեղեցիկ գլխակապով, կարծես տիկնիկ լինի…

Անընդհատ համրիչը ձեռքին է և բարի ինչ-որ բան է խոսում  բարակ ձայնով: Եվ տանում-բերում է գլուխը…

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: