charset="UTF-8"> Թալանել են՝ «Ելքի» պատգամավորության թեկնածուի տունը․․․

Թալանել են՝ «Ելքի» պատգամավորության թեկնածուի տունը․․․

Aravot.am-ը գրում է․«Ելքի» պատգամավորության թեկնածուն ցույցերի է մասնակցել, նրա տունը թալանել են… Ժողովրդական շարժման սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին․․․ Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գողություն են կատարել: Պատճառված վնասը կազմում է 5 միլիոն դրամ․․․ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված․․․ Գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»․․․ Հայկանուշ Բեգլարյանը ազատամարտի տարիներին որպես բուժքույր աշխատելով Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, հաճախ է օգնության հասել սահմանագոտում վիրավորներին․․․ Նա ներկայումս զբաղվում է բիզնեսով․․․ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Ելք» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր․

Like this post? Please share to your friends: