ԼՈւՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ վարկած կա, որ «Յուվեցի Կարոյի» վրա կրակել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Կարամելի Հարութ» անունով.
Ըստ տեղեկությունների՝ վերջինս հացի սեղանի շուրջ հրազենային վնասվածք է հասցրել «Յուվեցի Կարոյի» ուղիղ սրտին:
Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, ով, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։