charset="UTF-8"> «Ընտրության ամեն ինչը դնում եք Նիկոլ Փաշինյանի ուսերին ու դուք պարզապես հետևից քայլող, ջուր բերող, կոֆե դնողի իրավիճակում եք հայտնվելու»

«Ընտրության ամեն ինչը դնում եք Նիկոլ Փաշինյանի ուսերին ու դուք պարզապես հետևից քայլող, ջուր բերող, կոֆե դնողի իրավիճակում եք հայտնվելու»

Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

«ՔՊ ջան, հույս ունեմ նախատոնական հումոր է եղել այն պնդումը, թե ձեր կարգախոսը ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ լինելու է «Նիկոլ վարչապետը»։ Հասկանում եք չէ՞, որ դրանով ընտրության ամեն ինչը դնում եք Նիկոլ Փաշինյանի ուսերին ու դուք պարզապես հետևից քայլող, ջուր բերող, կոֆե դնողի իրավիճակում եք հայտնվելու։ Որովհետև, երբ դուք ձեր բակում կանգնած քարոզ անեք ու բնակիչները հարցական դեմքի արտահայտությամբ նայեն ձեզ, իբր՝ էս մեր հայաթի Վազգենչիկը ինչի համարա կոստյում հագել ու ինչա խոսում, դուք որպես արդարացում գոռալու եք ՝ «Նիկոլ վարչապետ», որպեսզի հավաքվածները ասեն՝ «Հա լավ, Նիկոլի թիմիցա» ու հետո էլ ձեզ սկի չեն լսելու կամ բանի տեղ դնեն, որովհետև այդպես դուք դառնալու եք «Նիկոլի թիմից» մեկը։ Իսկ դրանից հետո պատգամավոր դառնալուց հաստատ ոչ մեկդ չի կարող խոսել ձայներ հավաքելուց կամ ընտրազանգված ունենալուց, քանի որ այդ ձայները Նիկոլինն են լինելու ու դուք որևէ բարոյական իրավունք չեք ունենալու դրանք տնօրինելու։

Իսկ երբ երկրում կատարվող ամեն ինչը բարդեք մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա շատ կարճ ժամանակում կզգաք, թե ինչպես է նույն Նիկոլ Փաշինյանը ձեզ փոխարինող փնտրում ամբողջությամբ այլ հարթակներում, քանի որ դուք բացի իր անունը անտեղի հոլովելուց այլ որևէ գործողություն չեք կարողանում անել։ Իսկ ես չեմ ճանաչում գեթ մեկ այդպիսի մարդու, ով նախընտրում է աշխատել միայնակ, սակայն իր կողքը պահել մի հսկա բանակ, ովքեր բացի իր անունը գոռալուց այլ բան չեն կարողանում անել։
Եթե նույնիսկ նման կարգախոս եք ընտրել, ապա իսկական ժամանակն է դրանից հրաժարվելու»։

Like this post? Please share to your friends: