charset="UTF-8"> Ընդամենը մեկ անվավեր քվեաթերթիկ, այն էլ՝ ոչ ավել ոչ պակաս թեկնածուի կնոջինն էր. զավեշտալի իրավիճակ Մեծաձորում

Ընդամենը մեկ անվավեր քվեաթերթիկ, այն էլ՝ ոչ ավել ոչ պակաս թեկնածուի կնոջինն էր. զավեշտալի իրավիճակ Մեծաձորում

Երեկ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում եւս ՏԻՄ ընտրություններ էին, որին ընտրության իրավունք ունեցող 135 բնակչից մասնակցեց ընդամենը 12-ը: Ընտրությունների ժամանակ այստեղ զավեշտալի դեպք է գրանցվել։ Քվեարկությանը մասնակցած համայնքապետի թեկնածուներից մեկի կինը ընտրությունը կատարելուց հետո, երբ վերադարձել է տուն եւ պատմել՝ ինչպես է քվեարկել, նորից վերադարձել է տեղամաս՝ խնդրելով մի բան անել, փոխել, կամ նորից քվեարկել։ Սակայն հանձնաժողովի անդամները ասել են, որ հնարավոր չէ։ Արդեն արդյունքները ամփոփելիս պարզվել է, որ կա ընդամենը մեկ անվավեր քվեաթերթիկ, դա էլ ոչ ավել, ոչ պակաս թեկնածուի կնոջինն է։
Նա «պտիչկայի» փոխարեն «խաչ» էր նկարել։
armdaily.am

Like this post? Please share to your friends: