charset="UTF-8"> «Էս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի, հիմնադրամիզմի տրամաբանությամբ». Ն. Փաշինյան

«Էս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի, հիմնադրամիզմի տրամաբանությամբ». Ն. Փաշինյան

Կառավարությունը քննարկում է ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: Նիստի ընթացքում ՊԵԿ նախագահը և Ֆինանսների նախարարը նշեցին, որ ՀԲ-ն նամակ է ուղարկել և իր մտահոգություններն է հայտնել դադարեցման հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Էս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի, հիմնադրամիզմի տրամաբանությամբ, ու ամեն անգամ երբ բանը գալիս ա՝ հարցեր լուծելուն, պարզվում ա, որ ինչ-որ բան պետք է նորից քննարկենք: Էդ ի՞նչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, էդ ատկատներ են, էդ կոռուպցիայա: Պետական կառավարման համակարգի աշխատավարձերը ոնց բարձրացնենք, երբ կան համակարգեր, երբ մարդիկ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում՝ ինչ ա իրանք տենց արտոնյալնե՞ր են: Էս թեմայով կայացվել ա քաղաքական որոշում ու անդրադարձ է կատարվելու բոլոր ոլորտներին: Ովքեր, եթե պարզվի՝ հանձնարարականները չեն կարատել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին»,- ասաց Փաշինյանը: Փոխխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը արձագանքեց. «Ուզում ենք հասկանալ՝ մինչև վերջ պայմանավորվածություն ունե՞նք ՀԲ-ի հետ, եթե հմտությունների գնահատում սկսի տեղի ունենալ, ինչքան կտևի ու արդյոք մինչև վերջ ՀԲ-ի հետ գործընթացը համաձայնեցրե՞լ ենք»: Փաշինյանը հայտարարեց. «Հյուսիս-հարավն էլ էինք իրականացրել, ի՞նչ ենք իրականացրել, բռնել՝ թալանել ենք: Հերիք ա ամեն անգամ ՀԲ-ով, ինչով, բերեք որպես վերջնական փաստարկ»:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: