charset="UTF-8"> Երևանում Աթաթուրքի նկարով փողկապ են վաճառում. օգտատերն ահազանգում է

Երևանում Աթաթուրքի նկարով փողկապ են վաճառում. օգտատերն ահազանգում է

Անահիտ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է այն մասին, որ Երևանում Աթաթուրքի նկարով փողկապ են վաճառում:«Մեղք եմ գործել։ Ընդմիջմանն արագ անցա մոտակա խանութները՝ Աղասիին շապիկ գնելու, բայց ոչ մի տեղ ադեկվատ գնի ինձ անհրաժեշտ չափսի չգտա։ ճարահատյալ մտա LC Waikiki Armenia, որ շապիկ նայեմ՝ իմ ուզած չափսի կար։ Բայց…. ես հիվանդ պատկերացում ունե՞մ, թե՞ դուք էք նույն անունը տեսնում փողկապի վրա։   հ․գ․ բերել եմ օֆիս, որ նկարեմ ու հետ հանձնեմ»։

Like this post? Please share to your friends: