Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման մի շարք նախագծերի

Նոյեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի  2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ  աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու նախագծին: Աուդիտորական ծառայությունների ձեռքբերումն, ի դեպ, կիրականացվի գնումների գործընթացով՝ բաց մրցույթի կիրառմամբ:

Օրակարգի մեկ այլ կետով հաստատվել է քաղաքապետարանի ընդլայնված հաստիքացուցակը, ինչը նպատակ ունի մեծացնել Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատանքների արդյունավետությունը:

Արթահերթ նիստում հավանություն է տրվել նաև Երևանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Երևանի բյուջեով ավագանու անդամների համար նախատեսված են ամսական գումարներ՝ նվազագույն աշխատավարձի չափով (55 000 դրամ):

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 25-ին:

Աղբյուր՝ Ա1+

Like this post? Please share to your friends: