charset="UTF-8"> Երեխայի հարցը ապշեցրեց բժիշկին

Երեխայի հարցը ապշեցրեց բժիշկին

Արդեն շատ տարիներ են անցել այն օրվանից, երբ իմ հերթապահության ժամանակ բերեցին ծանր հիվանդի:

Բուժքույրը ընդունարանից հայտնեց ինձ, որ պետք է անցնել երկրորդ վիրահատարան:

Այնտեղ տեսա վեց տարեկան մի աղջկա, ով ամբողջությամբ  արյունոտ էր: Մինչև պատրաստվում էինք վիրահատության, ես լսեցի, որ աղջիկը հայտնվել է ավտովթարի մեջ: Նա մեքենայով գնում էր իր զույգ  եղբոր և ծնողների հետ:

Բոլորը միայն թեթև քերձվածքներ էին ստացել, իսկ ահա աղջնակը ստացել էր ամենաուժեղ հարվածը, շտապ վիրահատություն էր պահանջվում: Երեխան ծանր վիճակում էր, ուներ կոտրվածքներ: Արյան մեծ կորստի պատճառով անհրաժեշտ էր արյան փոխներարկում:

Պարզվեց, որ հիվանդանոցում չկա անհրաժեշտ խմբի արյուն: Ծնողներինը չհամապատասխանեց, միայն եղբորինն էր նույն խումբը:

Ես սկսեցի զրուցել տղայի հետ: Բացատրեցի, որ բուժքույրը անցավ կվերցնի արյունը, իսկ քույրիկը կփրկվի դրա շնորհիվ:

Երեխան հանկարծ լրջացավ: Նայեց շուրջը, հետո հրաժեշտ տվեց ծնողներին՝ ասելով, որ նրանց շատ է սիրում:

Տղան նույն լուրջ դեմքով գնաց բուժքրոջ հետևից: Արյունը տալուց հետո մի քանի ժամ հանգստացավ, երբ ես մտա նրա մոտ, առաջին հարցն այն էր, թե արդյո՞ք փրկել ենք քրոջը: Ես ուրախացրեցի երեխային, իսկ կարճ դադարից հետո նա հարցրեց, թե ինքը երբ է մահանալու:

Ինձ դա շատ զարմացրեց, ասացի, որ երևի խորը ծերության  ժամանակ, մինչ դա դեռ շատ ժամանակ կա: Միայն հետո ես ընկալեցի այդ հարցի իմաստը, տղան կարծում էր, որ պիտի մահանա, երբ արյուն հանձնի: Նա պատրաստ էր ինքն իրեն զոհաբերել՝ հանուն քրոջ փրկության: Դրա համար էր նա ծնողներին հրաժեշտ տալիս:

Ես մինչև հիմա տպավորված եմ փոքրիկի արիությամբ: Շատ հաճախ եմ հիշում այդ հերթապահությունը:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: