charset="UTF-8"> Երբ կլինի 2020 թվականի առաջին աշխատանքային օրը

Երբ կլինի 2020 թվականի առաջին աշխատանքային օրը

Երեմ Եսոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Похожее изображение

Հարգելի՛ հայրենակիցներ.
Նկատի ունենալով, որ ամանորյա տոներին ընդառաջ տարածվել է սխալ տեղեկություն հանգստյան և ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, հետևաբար հարկ եմ համարում տեղեկացնել, որ <<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ.
<<Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր>>:
Նույն օրենքի հոդված 1.1-ի համաձայն.
<<Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր>>:
Նշված օրենքի նորմերը ուժի մեջ են, ՀՀ Կառավարության կողմից աշխատանքային օրերը փոխելու մասին որոշում դեռևս չի կայացվել, հետևաբար 2020թ. առաջին աշխատանքային օրը համարվում է հունվարի 08-ը:

Like this post? Please share to your friends: