charset="UTF-8"> Երբ ընկերները եկան նրա տուն և տեսան խոհանոցի հատակին տեղադրված պատուհանը, շշմեցին․․․ահա թե ինչ կար այնտեղ թաքնված

Երբ ընկերները եկան նրա տուն և տեսան խոհանոցի հատակին տեղադրված պատուհանը, շշմեցին․․․ահա թե ինչ կար այնտեղ թաքնված

Այսօր դիզայներներն առաջարկում են ինտերյերի ժամանակակից և օրիգինալ լուծումներ, որոնք ոչ միայն տանը հատուկ շքեղություն և գեղեցկություն են պարգևում, այլև տունը ապրելու համար ֆունկցիոնալ և հարմարավետ են դարձնում։ Բացի այդ, դիզայներական լուծուները կարող են ընդգծել տան բնակիչների յուրահատկությունը։

Երբևէ տեսե՞լ եք հատակի մեջ ներկառուցված պատուհան։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ դա, առնվազն, տարօրինակ է։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տան նման վերանորոգումը աշխատողների կոպիտ սխալն է։ Բայց, ինչպես հայտնի է, հաճախ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում։

Պատուհան՝ հատակի վրա

Երբ խոսում ենք պատուհանի մասին, պատկերացնում ենք աղբյուր, որի միջոցով ներթափանցում է բնական լույս։ Որպես կանոն, պատուհանները ներկառուցվում են պատերի, երբեմն էլ առաստաղների մեջ։ Սակայն մեր պատմության հերոսը ավելի օրիգինալ կերպ է վարվել և պատուհանը տեղադրել է հենց հատակի վրա։

Կարող է թվալ, որ ապակե դռնակի հետևում թաքնված է փակոցների և այլ մթերքների համար խորդանոց։ Բայց ոչ, մեր հերոսն ավելի հետաքրքիր տարբերակ է մտածել․ հատակի վրայի պատուհանը տանում է դեպի նրա սեփական մառանը։ 

Նրան կարելի է միայն նախանձել․․․

Նախքան նման մառան սարքելը պետք է մանրակրկիտ մշակել բոլոր մանրուքները և հաշվի առնել տան առանձնահատկությունները։ Պետք չէ մոռանալ նաև ճիշտ ջերմաստիճանի մասին։

Մառանի կառուցապատումը ցանկալի է վստահել այնպիսի մարդու, ով իսկապես հասկանում է և գիտի գինու բոլոր նյուանսների մասին։

Այս դեպքում տանտերը հրաշալի է իրականացրել իր մտահղացումը։ Հարկ է նշել, որ մառանը գտնվում է խոհանոցում, որտեղ, սովորաաբար, ընթրիքի ժամանակ մատուցում են գինին։

Կցանկանայի՞ք ձեր տանն էլ ունենալ նման անկյուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: