charset="UTF-8"> «Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը։ Անունն, ի պատիվ Վիկտորի, Վիտյա են դրել։ Ծնողները հուզմունքից մերթ լաց էին լինում, մերթ ուրախությունից ժպտում, գրում է Aravot.am-ը:
Բժիշկը՝ Արմեն Մկրտչյանը, լրատվականին պատմել է, որ հերոսի մայրը չի իմացել, որ հղի է։

«Չգիտեի հղի եմ, ապրիլի 7-ին էլ տեղ էինք հրավիրված, միջոցառմանը մասնակցող կանանց պատմեցի, թե երազիս տղաս կորել էր, ինքը միշտ ճիշտ ժամին էր տուն գալիս, էդ օրը չէ եկել։ Երազում ամուսնուս հետ կռվում եմ, թե երեխի նկարի տանենք, թող նկարով գտնեն։ Ամուսնուս հետ կռվելով գալիս եմ, մեկ էլ մտանք տուն, Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ։ Ոչ մեկը չկարողացավ մեկնաբանել երազս, հետո ստուգվեցի, որ հղի եմ։ Հանուն Վիկտորիս եմ ծննդաբերել, իր խաթր, նույն քաշով է ծնվել, քիթը, աչքերը, ունքերը շատ նման են Վիկտորիս։ Վիկտորը վերածնվեց, սա հրաշք է։ Ես հասկացա, որ Վիկտորս չուզեց մենք ամբողջ կյանքում ցավով ապրենք, մեզ հույս տվեց։ Աստված այդպես կամեցավ, հենց մի քիչ մեծանա, ես փոքրիկ Վիտյայիս կպատմեմ իր մասին, նա իմ Վիկտորն է՝ վերածնված։ Որ ասում են հրաշքներ են կատարվում, իրոք սա է, պիտի տեսնենք, զգանք Վիկտորիս նորից»- ասում էր մայրը։

Like this post? Please share to your friends: