charset="UTF-8"> Եվ մի տվայտվեք այդքան․...այստեղ են գործել աշխարհի ամենահին գորգը, առանց մուղամի ու Լենինի․․․Նվեր Մնացականյանի դիպուկ խոսքը

Եվ մի տվայտվեք այդքան․…այստեղ են գործել աշխարհի ամենահին գորգը, առանց մուղամի ու Լենինի․․․Նվեր Մնացականյանի դիպուկ խոսքը

Картинки по запросу Мнацаканян/Time: Единственная светлая точка на пике армянофобииԱռանց վարանելու պետք է ասել, որ հայ և ադրբեջանցի լրագրողների հայելային շփումները միակ լուսավոր կետն էր հայատյացության այս պիկին։ Մարդիկ հանդիպել են, զրուցել, այն էլ բանական հարցերի շուրջ, միմյանց աչքերի մեջ նայելով։ Պետք է շարունակել զրույցը, իհարկե, միայն թե չխանգարեն գլխավոր զրուցողները։ Հիմա ասեք, ինչպես զրուցել այն բանից հետո, երբ Ալիևը լուրջ դեմքով ասում է, թե Սումգայիթում հայերն են իրենք իրենց խոշտանգել ու կոտորել։ Զրուցել պետական բանականության այս ֆոնին, մի գուցե․ բա որ հետո էլ ասի, թե հայ սպային ապահով եվրոպայում քնի մեջ կացնահարել է ոչ թե համակուրսեցի վանդալը, այլ հայն է ինքնասպան եղել՝ չի բացառվում էլի քնի մեջ։ Իսկ 2016-ի դիվերսիոն պատերազմին հայ զինվորին ու Թալիշի անմեղ ծերունիներին գլխատել ու ծաղրել են ոչ թե ադրբեջանցի հրոսակները, այլ վերջին նռնակի հույսին մնացած հայ դիրքապահը։ Անգամ այս աբսուրդում պետք է զրուցել․ ի վերջո մի օր հանդիպելու են ոչ թե հայ և ադրբեջանցի լրագրողները, այլ պատմության հայելիները։ Եվ չկասկածեք, Լենինին դուրս են բերելու դամբարանից․ տեղափոխեք մոմե բոլշևիկին Բաքու, չէ որ նա է ստորագրել Ադրբեջան պետության այս աշխարհում գոյություն ունեցող միակ լիցենզիան։ Եվ մի տվայտվեք այդքան․ մենք կապրենք Նժդեհի երկրում․ այստեղ են գործել աշխարհի ամենահին գորգը, առանց մուղամի ու Լենինի․․․

Like this post? Please share to your friends: