charset="UTF-8"> Ես շատ բարկացա և հարվածեցի որդուս կնոջը...

Ես շատ բարկացա և հարվածեցի որդուս կնոջը…

Ես այն մարդկանցից եմ, ով իր հարսին համարում է նույնիսկ ոչ թե դուստր, այլ ընկերուհի: Մենք նրա հետ կարող էինք գտնել ընդհանուր թշնամու և նրա դեմ ապրել: Այդ թշնամին կարող էր լինել յուրաքանչյուր մարդ. իմ ամուսինը, նրա ամուսինը, իմ մայրիկը և ուրիշ հիանալի մարդիկ:

Նաև կարող էինք բամբասել իմ ծանոթների, նրա ծանոթների մասին, բայց աղջիկների պես՝ առանց չարության:

Մեկ շաբաթ առաջ հարսս և որդիս խնդրեցին մեկ օրով պահեմ թոռնուհուս, իսկ նրանք պիտի ընկերների հետ հանդիպեին: Անշուշտ, ես միշտ ուրախ եմ երեխայի հետ ժամանակ անցկացնելուն, բայց երեկոյան զանգեց ամուսինս և ասաց, որ մեզ նույնպես հյուր են հրավիրել:

Ես շատ ուրախացա, որ պիտի ամուսնուս հետ անցկացնեմ հանգստյան օրը և մոռացա զանգել հարսիս, որ զգուշացնեմ:

Նրանք առավոտյան եկան, երբ իմացան, որ երեխային չեն կարողանա թողնել, շատ նեղվեցին: Ես մեղավոր էի, որ չեմ զգուշացրել, բայց նրանք էլ պիտի հասկանային, որ շատ ուշ-ուշ եմ գնում ինչ-որ տեղ, գոնե ուրախանային ինձ համար: Երբ նրանք հրաժարվեցին իմ մոր մոտ թողնելուց, ես ասացի, որ իրենց խնդիրները ինքնուրույն լուծեն:

Հանկարծ հարսս սկսեց դժգոհել ինձազնից, ասաց, որ ես եսասերի մեկն եմ, չեմ սիրում որդուս և թոռնուհուս, որ չզարմանամ, երբ որ ծերությունս միայնության մեջ անցնի, ես արժանի եմ դրան:

Ես չդիմացա կոպիտ բառերի հոսքին և ապտակեցի նրա դեմքին, նա էլ ինձ պատասխան տվեց: Ես կրկին հարվածեցի, և նա կրկին նույն կերպ վարվեց: Բաժանեց մեզ որդիս և ասաց, որ ինձանից նման բան չէր սպասում, որ մտածեմ վարքիս մասին և ձեռքերս էլ չերկարացնեմ: Եվ հետո հեռացավ ընտանիքի հետ:

Ես արտասվեցի, ամուսինս ինձ տարավ քաղաքից դուրս, հյուրերի մոտ, բայց հանգիստը չուրախացրեց ինձ: Իհարկե ես իրավացի չէի, որ ինձ թույլ տվեցի հարվածել հարսիս, բայց դա իր կեղտոտ բառերի պատասխանն էր:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: