charset="UTF-8"> Ես հոգնել եմ կնոջիցս...կարծում եմ, մեր դեպքում միակ ելքը ամուսնալուծությունն է

Ես հոգնել եմ կնոջիցս…կարծում եմ, մեր դեպքում միակ ելքը ամուսնալուծությունն է

Կյանքում առաջին անգամ լրջորեն սկսեցի մտածել ամուսնալուծվելու մասին: Չնայած նույնիսկ նրան, որ սիրելով եմ ամուսնացել և ունեմ 7 ամյա որդի: Երեխայիս կյանքիցս առավել եմ սիրում, բայց կնջս կողքին գտնվելն արդեն հնարավոր չէ:

Մինչ երեխայի ծնվելը բավականին երջանիկ էինք:

Միասին գնում էինք տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների: Ունեինք ընդհանուր հետաքրքրություններ և ձգտումներ: Ալինան անմահական գեղեցկություն ուներ: Խնամված և գեղեցիկ էր, իսկ հիմա նույնիսկ նրա կողքին կանգնելն ինձ համար զզվելի է: Այնպիսի տպավորություն է, որ նա կատարել է իր ամբողջ կյանքի առաքելությունը՝ ամուսնացել և երեխա է ունեցել: Թվում է, թե նա լիովին մոռացել է իր մասին:

Картинки по запросу Я так устал от жены

Խնամված եղունգների մասին չի հիշում, չեմ ցանկանում մանրամասնել, բայց նա իրեն բացարձակապես ոչ մի առումով չի հետևում:

Նա փչացնում է մեր երեխային՝ ամեն ինչ նրա փոխարեն անելով: 7 ամյա տղան չի կարողանում նույնիսկ կոճակն ինքնուրույն կոճկել: Կինս ուղղակի խելագարվել է: Ոչ մի բանով չի հետաքրքրվում, ապրում է միայն որդու կյանքով՝ չգիտակցելով, որ դրանով վնասում է երեխային:

Այս տարի որդիս դպրոց է գնալու, տեսնես ինքն էլ է պատրաստվում սովորել երեխայի հետ…

Նախանձում եմ ընկերներիս, որոնց կանայք և երեխաներին են խելամիտ դաստիրակում, և իրենց հետևելու ժամանակ են գտնում: Բայց չէ որ ոմանք երկու, երեք երեխա ունեն:

Ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է, միայն ցանկություն է պետք ունենալ:

Կինս ժամանակ առ ժամանակ խոսում է երկրորդ երեխա ունենալու մասին, իսկ ես նույնիսկ նրան գրկել չեմ ուզում: Ես բազմիցս փորձել եմ բացատրել նրան այս ամենը, իսկ նա  կամ չի ուզում լսել, կամ հազարավոր պատճառաբանություններ է բերում, թե ինչու է անհրաժեշտ, որ նա առավոտից երեկո նստի բազմոցին և իբր թե դաստիրակի երեխային:

Ես հոգնել եմ այդ հիմար խոսակցություններից: Ես ամուսնացել եմ լիովին այլ կնոջ հետ: Կինս ներկայում և անցյալում՝ երկու տարբեր մարդիկ են:

Կարծում եմ այլևս պետք չէ ժամանակ կորցնել, միայն ամուսնալությունը կարող է մեզ օգնել:

Like this post? Please share to your friends: