charset="UTF-8"> Ես ասում եմ, որ ինքն է «ֆեյքը» ու կարող եմ հիմնավորել․ ՔՊ անդամը՝ Զարուհի Փոստանջյանին

Ես ասում եմ, որ ինքն է «ֆեյքը» ու կարող եմ հիմնավորել․ ՔՊ անդամը՝ Զարուհի Փոստանջյանին

«Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ դեռևս 2007 թվականից, երբ ստեղծվեց «Իմպիչմենտ» դաշինքը։ Փաշինյանը միշտ եղել է ազնիվ, նպատակասլաց և հայրենասեր։ Այսօր Զարուհի Փոստանջյանը իրեն իրավունք է վերապահում Փաշինյանին «ֆեյք» անվանել։ Ես էլ ասում եմ, որ ինքն է «ֆեյք» ու կարող եմ հիմնավորել»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Սեֆիլյան և ընկերներ» գործով կալանավորված և պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակված, այժմ Ավան վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի պատասխանատու Ներսես Պողոսյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը առաջինն է երաշխավորել իրեն, որ ազատ արձակվի, իսկ Զարուհի Փոստանջյանը խոստացել և այդպես էլ չի երաշխավորել․ «Եթե ինքը կանգնած էր հեղափոխության կողքին, ապա ինչու չեղավ իմ կողքին։ Նա տեսնում էր, որ իմ գործը շինծու է և այսպես ասած՝ հեքիաթի վրա միֆ է գրած»։ Ներսես Պողոսյանը Զարուհի Փոստանջյանին խորհորդ է տալիս չհաշվել ուրիշների փողերը․ «Իր պատգամավորի աշխատավարձով Փոստանջյանը չէր կարող կարող դուստրերին կրթության տալ Եվրոպական բուհերում և վճարեր այդ գումարները։Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը՝ ժողովրդի հեղափոխությունն է։ Փաշինյանը միշտ ասում էր, որ կանի հեղափոխություն և կգնա մինչև վերև։ Բերդում նստած էի ու լուրը եկավ, որ Փաշինյանը սկսել է քայլերթը։ Ասեցի՝ վերջ Սերժի ու ՀՀԿ-ի վերջը եկավ ու իմ ազատությունն էլ սարերի հետևում չէ։ Դուրս եկա ու ասեցի, որ դառնալու եմ իր ղեկավարած քաղաքական ուժի անդամ։ Դարձա ու հիմա էլ պատրաստվում ենք ընտրություններին։Այնպես որ Փոստանջյանը թող պահի իր քաղաքական կշիռը, եթե այն գոյություն ունի»,-եզրափակեց Ներսես Պողոսյանը։

Like this post? Please share to your friends: