charset="UTF-8"> Ես աղջկաս դուրս եմ հանել տնից...այլ ելք չունեի

Ես աղջկաս դուրս եմ հանել տնից…այլ ելք չունեի

Վերջերս թոռնիկ եմ ունեցել: Թվում է, թե այսքան երջանիկ իրադարձությունը հնարավոր չէ մռայլ դարձնել: Սակայն աղջկաս և փեսայիս հաջողվեց անել դա:

Իմ ու ամուսնուս 50 տարեկանը դեռ չի լրացել, մենք երիտասարդ ենք և եռանդով լի:

Երբ մենք ծանոթացանք մեր ապագա փեսայի հետ, դեմ չեղանք նրանց միությանը: Օգնեցինք կազմակերպել հարսանիքը, մեզ հետ ապրելու խնդրանքին լավ վերաբերվեցինք, քանի որ բոլորիս համար տեղ կա այստեղ: Հետո իմացանք, որ թոռնիկ ենք ունենալու: Ուրախությունից յոթերորդ երկնքում էինք սավառնում:

Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ պարտավոր եմ պահել փոքրիկին, քանի որ տատիկ եմ…

Սկզբում փորձում էի ամեն կերպ օգնել դստերս: Արձակուրդ վերցրեցի, որպիսի սկզբի շրջանում լինեմ աղջկաս և թոռնիկիս կողքին, քանի որ հիշում էի, թե դա որքան բարդ է: Իսկ երբ նորից դուրս եկա աշխատանքի, մեր տունը վերածվեց աղբանոցի: Ես չեմ պահանջում ստերիլ մաքրություն, բայց վերցնել գետնին ընկած սնունդը կամ մաքրել թափված թեյը կամ հյութը, կարծում եմ այնքան էլ բարդ չէ: Նույնիսկ ամաններ լվանալը դժվար չէ:

Похожее изображение

Երեխան բավականին հանգիստ է, աղջիկս շատ չի հոգնում: Տունը կարգի բերելու փոխարեն՝ նա առավոտից երեկո հեռախոսը ձեռքը բռնած պառկած էր:

Շուտով աղջիկս և փեսաս  որոշեցին, որ իրենց արդեն կարելի է լավ ժամանակ անցկացնել, իսկ երեխային թողնել ինձ մոտ: Դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե լինի հանգստյան օր, բայց ես չեմ կարող մինչ ուշ գիշեր մնալ երեխայի կողքին, իսկ վաղ առավոտյան գնալ աշխատանքի:

Երբ մերժեցի նրանց օգնել հերթական անգամ, աղջիկս մեծ սկանդալ արեց և նեղացավ: Մեր հարաբերությունները վերջնականապես վատացան, իսկ մեղավոր ինձ էին համարում:

Համբերությանս վերջին կաթիլը սպառվեց այն ժամանակ, երբ աղջիկս պայմանավորվեց ընկերուհիների հետ մեկնել հանգստի՝ երեխային ինձ մոտ թողնելով: Սակայն ինձ համար անընդունելին այն էր, որ նա նույնիսկ չէր բարեհաճել նախօրոք զգուշացնել ինձ, և ուղղակի կանգնեցրեց փաստի առաջ: Ես հրաժարվեցի:

Картинки по запросу Я выгнала дочь из дома

Աղջիկս և փեսաս հավաքեցին իրերը և հեռացան: Փեսաս տուն ունի, որը վարձով են տալիս, միևնույնն է դրսում չեն մնա, թող գնան:

Հիմա նրանք չեն ուզում ինձ հետ շփվել, ես վատ տատիկ եմ, վատ մայր եմ…ինձ համար չափազանց ցավալի է…

Like this post? Please share to your friends: