Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք ելակից ցուկատ…
Այդ անհավանական համն անհնար է նկարագրել խոսքերով, պետք է փորձել: Շատ կարևոր է նաև այն, որ ցուկատները ոչ միայն համեղ են, այլև օգտակար:
Հիմնական բաղադրիչներ.
- ելակ՝ 1կգ
- շաքարավազ՝ 800գ
- ջուր՝ 1լ
Պատրաստման եղանակ.
- Շաքարավազը լուծել ջրի մեջ, թողնել կրակին՝ մինչ եռալը:
- Ելակը դնել եռացող օշարակի մեջ, եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ:
- Ելակը դնել ջեռոցի թավայի մեջ, ուղարկել 40 աստիճան տաքացրած ջեռոցը և թողնել այնքան, մինչ հատապտուղը կչորանա, սակայն կմնա էլաստիկ:
- Պատրաստի ցուկատները լցնել ստերիլ ապակե բանկաների մեջ և փակել:
Բարի ախորժակ…