charset="UTF-8"> «Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք»․ Փաշինյան

«Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նրանց, ովքեր խոսում են երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին.

«Հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։

Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։

Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։

Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եվայսպես լինելու է միշտ, որովհետև մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։

Այսօրվա երթը տևել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»։

Աղբյուր՝ Առաջին Լրատվական

Like this post? Please share to your friends: