charset="UTF-8"> «Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի, որ կհասկանաք, բայց հաստատ կլսեք»

«Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի, որ կհասկանաք, բայց հաստատ կլսեք»

Հայկ Մամիջանյանի հրապարակումը.

«Նոր լսում էի Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը ԱԺ-ում. Հանրապետականի իրական կորիզը կազմում են self-made մարդիկ՝ մարդիկ, որոնք իրենց չարչարանքով են հասել այս կամ այն նվաճումներին:
Ու հիմա մի մարդ, ում միակ նվաճումը վարչապետի պաշտոնակատարի կնոջ ընտանիքում ծնվելն է՝ երկրի ամենաազդեցիկ աներձագի քմծիծաղով խոսում է մեր մասին:

Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի, որ կհասկանաք, բայց հաստատ կլսեք:
ՀԳ

Ֆլեթչերի դպրոցի նախկին դեկան Ջեյմս Ստավրիդիսի հեղինակած գիրքը կոչվում էր The Accidental Admiral՝ Պատահական ծովակալ:

Գնալով համոզվում եմ, որ պիտի գիրք գրեմ մեր պաշտոնյաների մասին՝ պատահական փոխնախարար, նախարար, մարզպետ, պատգամավոր և այդպես շարունակ»:

Like this post? Please share to your friends: