charset="UTF-8"> «Դուք բան չէիք արել, ժողովուրդն եկավ, մտավ Ազգային ժողո՞վ». Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանին

«Դուք բան չէիք արել, ժողովուրդն եկավ, մտավ Ազգային ժողո՞վ». Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանին

«Ես ուղղակի չհասկացա՝ ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքն էդ քաղաքական ինքնասպանությունն ինչի՞ արեցին»,- «Խաղի կանոններ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխություններին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Մի հատ խնդրում եմ կոռեկտ լինել Սիմոնյա՛ն, և էդ գնահատականներիդ համար պատասխան կտաս… Դուք գործ չունեք մեր կուսակցության հետ»,- արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես կոռեկտ եմ Պետրոսյա՛ն, խոսում եմ Դուքով ու փառք Աստծո, ես գործ չունեմ ձեր կուսակցության հետ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Շատ վատ մշակույթ եք ներդել. ամեն մի պատեհ-անպատեհ առիթը բաց չեք թողնում, ժողովրդի մեջ անհանգստություն եք հարուցում և ուղեկցում ԱԺ»,- շարունակեց Գ. Պետրոսյանը, ում խոսքին անմիջապես հաջորդեց Ա. Սիմոնյանի արձագանքը. «Դուք բան չէիք արել, ժողովուրդն եկավ, մտավ Ազգային ժողո՞վ»:

Like this post? Please share to your friends: