charset="UTF-8"> Դա բացարձակ ապատեղեկատվություն է, 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա. Հայկ Մարության

Դա բացարձակ ապատեղեկատվություն է, 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա. Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր խոսել է վերջերս տարածված թեմայի շուրջ, որ ընտանի կենդանիների համար տերերը տարեկան պետք է վճարեն 5000 դրամ:

-Դա բացարձակ ապատեղեկատվություն է, 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ գործելու է այլ սկզբունք: Կենդանիների տերերը պետք է ապահովեն նրանց չիպավորումը և պատվաստումները, իսկ ովքեր կհրաժարվեն, կտուգանվեն շատ խոշոր գումարներով:

-Հինգ հազար դրամի դրույթը պետք է Ազգային ժողովը չեղյալ համարի: Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորենք, խնդրենք, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, պատվաստվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև, եթե կենդանիներին չեն պատվաստում,-ասել է Հայկ Մարությանը:

«Ֆեյսբուքյան ասուլիս» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. 21.01.2019

«Ֆեյսբուքյան ասուլիս» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. 21.01.2019

Опубликовано Ազատություն ռադիոկայան Понедельник, 21 января 2019 г.

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: