charset="UTF-8"> Գուցե՞ ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել

Գուցե՞ ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել

ԱԺ նախկին փոխնախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Գուցե՞ ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյոք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որևէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքը այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։
Այսօր արդեն ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտարարություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել։ Ստացված բոլոր տեղեկությունները համադրելով՝ կարելի է եզրահանգել, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում ներման հանձնաժողովը վարչապետին է ներկայացրել եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Գործող կարգավորումների համաձայն՝վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Կարծում եմ՝ նախատեսված ժամկետները արդեն իսկ լրացել են, և առաջանում է հարց, թե ինչու նշված ժամանակահատվածում առաջարկություն չի ներկայացվել ՀՀ նախագահին։ Արդյոք հասարակական քննադատությունն է պատճառը, որ արդեն իսկ կայացված որոշումը չի ուղարկվել Հանրապետության նախագահին, թե՞ գործ ունենք պարզապես սովորական անգործության հետ, քանի որ սահմանված ժամկետում որոշում չի կայացվել։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ վկայում է ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության մասին, քանի որ հիմա մենք անգամ չեն կարող վերահսկողություն իրականացնել,թե արդյոք պետական պաշտոնյան օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իր պարտականությունները, թե ոչ»։

Գուցե՞ ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնելՀարգելի…

Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 25 января 2019 г.

Like this post? Please share to your friends: