charset="UTF-8"> Գյումրիում ծեծելով սպանել են 57-ամյա հավաքարարին

Գյումրիում ծեծելով սպանել են 57-ամյա հավաքարարին

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին սպանել են 57-ամյա կնոջը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դաժան ծեծի ենթարկված հավաքարարուհուն չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է:

«Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-  նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: