charset="UTF-8"> Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը. Արամ Սարգսյան

Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը. Արամ Սարգսյան

«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատիվ է լինել թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ու ստանալ մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների ձայները:

Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը: Որովհետև ինձ համար Հայաստանը ծայրից ծայր սահմանամերձ հայրենիք է, ու ես ուզում եմ ձեզ համար լինել այն պատգամավորը, որ խնդիրները լուծելու մեջ իմ ու քո չի տեսնում, տեսնում է «Մենք» ու մենքով է պայմանավորում բոլորիս ու յուրաքանչյուրիս հաջողությունը: Ստանալով ձեր ձայնը` պատրաստ եմ թիվ 1-ը լինել թիվ 1 ընտրատարածքում` ձեր կողքին ու ձեզ թիկունք:

Դեկտեմբերի 9-ին մենք սկսում ենք մի ճանապարհ, որի հաջողությունը մեզնից է կախված ու մենք ենք մեր որոշումների պատասխանատուն, մեր ընտրության տերը»:

Like this post? Please share to your friends: