charset="UTF-8"> Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը

Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը, հայտնում է Aysor.am-ը

«Հաստատում եմ, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով դատավորը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են։ Քննության շահերից՝ ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Հարցաքննությունները տեղի են ունեցել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», – Aysor.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Like this post? Please share to your friends: