charset="UTF-8"> Գազարը կորեական ձևով . պատրաստելու՝ հեշտ և համեղ տարբերակ

Գազարը կորեական ձևով . պատրաստելու՝ հեշտ և համեղ տարբերակ

1 կգ գազար

1 ճաշի գդալ շաքարավազ

2 ճաշի գդալ 9%-անոց քացախ

1 թեյի գալ աղ

70 գ. բուսայուղ

Աղացած կարմիր պղպեղ

4-6 պճեղ սխտոր

Համեմի սերմ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել և անցկացնել հատուկ այս ուտեսի համար նախատեսված քերիչով, որպեսզի ստացվեն երկար բարակ ձողիկներ, և որքան երկար, այնքան լավ:

Ավելացնել շաքարավազը և աղը, լցնել քացախը և լավ խառնել ձեռքերով 3 րոպեից ոչ պակաս, որպեսզի գազարի հյութը արտազատվի:

Թողնել 15 րոպե, որպեսզի հյութը ներծծվի, այնուհետև ավելացնել կարմիր պղպեղը և կրկին խառնել ձեռքերով:

Բուսայուղը տաքացնել, սակայն չեռացնել, և լցնել աղցանի վրա ու լավ խառնել:

Ավելացնել ճզմած սխտորը, կրկին լավ խառնել և ծածկել կափարիչով ու թողնել 10-15 րոպե:

Այնուհետև ավելացնել համեմի մանրացված սերմեր: Թողնել սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ, այնուհետև դնել սառնարանը 3-4 ժամ:

Բարի ախորժակ

Like this post? Please share to your friends: