Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն. բողոքի ակցիա` ընդդեմ նոր հարկային համակարգի

«Հայկական  ռեստորանների միությունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարևոր որոշում`

– բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների անգործությունից` ՊԵԿ և ֆինանսների նախարարություն:

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն  ՀՀ տնտեսական և ներդրումների զարգացման նախարարության հետ կայացած հանդիպման ժամանակ»:

Նշենք, որ ավելի վաղ միությունը հայտնել էր իր դժգոհությունը հարկային նոր պարտականությունների առնչությամբ:

Աղբյուր՝ Անկախ լուրեր

Like this post? Please share to your friends: