charset="UTF-8"> «Բոլորին՝ բոլորով». Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին

«Բոլորին՝ բոլորով». Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին

Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Երևանի արձագանքը դեռ չկա, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը: Ըստ աղբյուրի, ադրբեջանական կողմը նաև առաջարկել է բոլորին-բոլորով ձևաչափը կիրառելի դարձնել նաև ապագայում:

Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց ներկայացնում է որպես լրտեսներ ու հանցագործներ:

Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
mamul.am

Like this post? Please share to your friends: