charset="UTF-8"> ԲՀԿ պատգամավորի ցնցող պատասխանը

ԲՀԿ պատգամավորի ցնցող պատասխանը

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանոմ լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ են քննարկել վարչապետի առաջարկությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով: Վարչապետի առաջարկից հետո իրենք խմբակցությունում կքննարկեն հարցը:

Հարցին, թե մինչև տարեվերջ ընտրություններն անցկացնելը ողջամիտ ժամկե՞տ է, Բագրատյանը պատասխանեց, որ սա համապետական  և կարևորագույն ընտրությունն է Հայաստանի համար, շատ կարևոր է քաղաքացիներին իրազեկելը:

“Պայմանական ամիսները ինձ բան չեն հուշում: Մենք ի՞նչ խնդիր ենք դնում մեր առջև: Եթե վարչապետը խնդիր է դնում արագ անել դա այն նպատակով, որ ես լսեցի, որ ակյունաքարը ներդրումների ներգրավումն էր, տնտեսական զարգացումը, այստեղ մենք պետք է մտածենք և մեր վարչապետին օգնենք, որ ինքը նաև հաշվի առնի, որ որակյալ ընտրությունը նույնպես շատ կարևոր է”,- ասաց նա: Ըստ Բագրատյանի՝ ոչ միայն ընտրությունը, այլ նաև ընտրությունների արդյունքում քաղաքական դասավորությունը պետք է իսկապես արտահայտի քաղաքացիների կամքը:

Հարցին, թե ԲՀԿ համար սպասելի՞ էր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ստացած տոկոսը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ Երևանի ընտրությունը մի իրողություն է, համապետական ընտրությունը՝ այլ իրողություն:

«Շատն ու քիչը ձեր բնորոշումն է, ինձ համար խնդիրը հետևյալն էր, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է: Եվ մենք դա ապացուցեցինք, այլ քաղաքական ուժ չի եղել: Եղել է ժողովրդի իշխանությունը 80 տոկոս և ԲՀԿ-ն 7 տոկոս: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում այլ ուժ չկա», ասաց նա:

Lragir.am

Like this post? Please share to your friends: