charset="UTF-8"> «Բա, որ Գալուստ Գրիգորիչը ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն…». Արա Բաբլոյանը հորդորում է պատգամավորներին գալ դահլիճ

«Բա, որ Գալուստ Գրիգորիչը ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն…». Արա Բաբլոյանը հորդորում է պատգամավորներին գալ դահլիճ

Այսօր ԱԺ նիստը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով։ Պատգամավորները առավոտյան գրանցվել էին, սակայն անմիջապես հեռացել դահլիճից և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չէր կարողանում քվեարկություն կազմակերպել, քանի որ քվորում չկար։

Նա իրենց աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին հորդորեց գալ դահլիճ, իսկ դահլիճում գտնվողներին արգելեց դուրս գալ։ Մի քանի պատգամավորներ անսացին ԱԺ նախագահի կոչին և մտան դահլիճ։

Ի վերջո, դահլիճ մտավ նաև Գալուստ Սահակյանը։

«Բա, որ Գալուստ Գրիգորիչը ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն…»,- ուրախությամբ նրան ողջունեց Ա.Բաբլոյանը և սկսեց քննարկված նախագծերի քվեարկությունը։

Like this post? Please share to your friends: