charset="UTF-8"> «Բա Լենան ինչո՞ւ տենց ասաց, բա ինչո՞ւ ինձ հայհոյեցիք». Խայտառակություն Ազգային ժողովում

«Բա Լենան ինչո՞ւ տենց ասաց, բա ինչո՞ւ ինձ հայհոյեցիք». Խայտառակություն Ազգային ժողովում

Այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի հապշտապ քվեարկությունից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն սկսել են ծիծաղելի պատճառաբանություններ բերել, թե ինչու են խախտել պայմանավորվածությունը եւ ընդունել այդ օրենքը ձեռքով քվեարկությամբ:

 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրինակ ասում է, որ Լենա նազարյանն ասել է, որ ՀՀԿ-ն ընդունելու է իրենց պայմանները: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասում են, թե բա ինչու են իրենց հայհոյում սոցցանցերում, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Ելքն իրեն անբարոյական է անվանել: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ գանգատվում է, թե ինչու են սեփականաշնորհել հեղափոխությունը:

Այս ամենը եւս մեկ ապացույց է, որ այս ուժերը լիովին անհամարժեք են ստեղծված իրավիճակին, կամ էլ պատվեր են կատարում, այլապես նման մանկամսուրային արդարացումներ չէին բերի:

Like this post? Please share to your friends: