charset="UTF-8"> Բարի լուր. գիտակցության է եկել ծանր վիրավորում ստացած զինծառայողը

Բարի լուր. գիտակցության է եկել ծանր վիրավորում ստացած զինծառայողը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մայիսի 4-ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել:

Похожее изображение

Զինծառայողն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նա  ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Like this post? Please share to your friends: