Արևիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դեպքի առիթով 2 մանկավարժ խիստ նկատողություն է ստացել

Շիրակի մարզի Արևիկ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին և փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների և ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք և վիրահատվել, իսկ Սյուզի Թադևոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն:

Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ, որի վերջնական արդյունքում կորոշվի դպրոցի տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: