ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել էր Հայստանում հեղափոխությունից հետո խոսքի ազատության, մարդու իրավունքների սահմանափակման խնդիրները: