charset="UTF-8"> Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ սահմանին լարված իրավիճակի մասին

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ սահմանին լարված իրավիճակի մասին

Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ներկայում նկատելի է դարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարածքում հակառակորդի գործողությունների ակտիվությունը: Հակառակորդի գործողությունները դրսևորվում են ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների,նաև  հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Похожее изображение

Այս մասին տեղեկանում ենք Արցախիի ՊԲ լրատվական ծառայությունից: Տվյալ ծառայությունը նշել է նաև.

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները:

Похожее изображение

Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում  տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը,

իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան  (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

Картинки по запросу Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:

Like this post? Please share to your friends: