Քիչ առաջ «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել հենց Լոռու մարզի Տաշիր քաղաքում ապրող 15-ամյա մի տղա, որը դանակահարված է եղել։
Հոսպիտալացվելուց քիչ անց տղան մահացել է։
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների` տղային դանակահարել ու սպանել է նրա համադասարանցին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք անհիմն վիճել են իրար հետ, որից հետո պարզաբանումները շարունակել են
Տաշիրի մարզադպրոցին հարակից տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել դանակահարությունը։
Իրավապահները պարզում են հանգամանքները։