charset="UTF-8"> Արտակարգ դեպք հիվանդանոցում. ինչի համար են աշխատակիցները միմյանց ծեծել

Արտակարգ դեպք հիվանդանոցում. ինչի համար են աշխատակիցները միմյանց ծեծել

«Փաստինֆո»-ից տեղեկանում ենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։

Մասնավորապես՝ բռնություն է գործադրվել հիվանդանոցի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանի նկատմամբ։ Վիճաբանության մյուս կողմը եւս հվանդանոցի տնտեսական մասի աշխատակից է, ով վերջերս է նշանակվել տնօրենի կողմից եւ համարվում է նրա «մարդը»։

«Փաստինֆո»-ն փորձեց կատարվածի հանգամանքները ճշտել տուժողից, ով ակնհայտ կաշկանդված էր եւ նախընտրում էր չխոսել։ Միջադեպի մասին լրագրողի հարցին ի պատասխան Վաչե Գյոզալյանն ասաց․

«Ինչ կարեւոր է»։ Մեր հաջորդ հարցին՝ արդյոք կատարվածի մասին տեղյակ պահե՞լ է հիվանդանոցի տնօրեն Արման Հովհաննիսյանին՝ մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց, իսկ երբ հետաքրքրվեցիք, թե որն է եղել տնօրենի արձագանքը՝ տուժածը խնդրեց ավելի ուշ զանգել։

Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ՝ նա ասաց, որ ցանկություն չունի այդ մասին խոսելու եւ խնդրեց իրեն չանհանգստացնել։

Like this post? Please share to your friends: