charset="UTF-8"> «Արսենալ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ

«Արսենալ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ

Երեկ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն էր: E խմբից Լոնդոնի «Արսենալը» փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով և առանց պարտության: Վերջին տուրում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին «Քարաբաղին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:

Խաղի ընթացքում հայ երիտասարդը խաղադաշտ է ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, սակայն անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից։

Աղբյուր՝ shantnews.am
Like this post? Please share to your friends: