charset="UTF-8"> Արու զավակի մասին երազող հայրը ժայռից նետել է նորածին դստերը. երեխան ողջ է մնացել (Լուսանկարներ, տեսանյութ)

Արու զավակի մասին երազող հայրը ժայռից նետել է նորածին դստերը. երեխան ողջ է մնացել (Լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Գուանդուն նահանգում իրավապահները ձերբակալել են տղամարդու, որն արու զավակ ունենալու այնպիսի մեծ ցանկություն է ունեցել, որ նորածին դստերը նետել է ժայռից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դստեր ծնվելուց վեց ժամ անց հայրը նրան առևանգել է հիվանդանոցից, դրել տոպրակի մեջ, տարել քաղաքից դուրս գտնվող անտառն ու նրան ժայռից նետել: Այնուհանդերձ՝ երեխան հրաշքով ողջ է մնացել:

Հայտնի է, որ հոր կողմից նետվելուց հետո նա ընկել է ծառերի ճյուղերի վրա ու մինչ փրկարարների գալը 12 ժամ այնտեղ մնացել: Մինչդեռ ծննդատան բժիշկները, պարզելով երեխայի անհետացումը, ոստիկանություն են ահազանգել:

Like this post? Please share to your friends: