charset="UTF-8"> Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

Դավթյանը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, ազատ վարժություններում, նժույգթափերում և զուգափայտում: Բազմամարտում և օղակների վարժությունում նա արծաթե մեդալակիր է դարձել, իսկ ահա պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արթուր Թովմասյանը, ոսկե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում:

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: