charset="UTF-8"> Արդեն շուրջ երեք տարի միաժամանակ գաղտնի հանդիպում եմ երկու տղամարդկանց հետ

Արդեն շուրջ երեք տարի միաժամանակ գաղտնի հանդիպում եմ երկու տղամարդկանց հետ

Արսենն ինձ հետ մտերմանալու անդադար փորձերը սկսել էր դեռ համալսարանի առաջին կուրսից: Նա միշտ գալիս էր այնտեղ, որտեղ ես էի, օգնում էր ուսման մեջ և ոչ մի հարցում ինձ չէր մերժում:

Похожее изображение

Ես այդ ժամանակ ինքնամոռաց սիրահարված էի մեր զուգահեռ կուրսից մի երիտասարդի, իսկ Արսենն ինձ համար ուղղակի ընկեր էր:

Ես ապագայի պլաններ էի կազմում և համոզված էի, որ իմ ընտրյալը շուտով կնկատի ինձ, կսիրահարվի և մենք կապրենք ուրախ և երջանիկ՝ ինչպես որ հեքիաթներում է լինում:

Սակայն հրաշք այդպես էլ չեղավ:

Արսենն այդպես էլ մնաց իմ հավատարիմ ընկերը՝ համալսարանում սովորելու ամբողջ ընթացքում, բայց ես գիտեի, որ նա այլ հույսեր ուներ ինձ հետ կապված: Իսկ ուսումն ավարտելու ժամանակ ես արդեն մեծացել էի և վերանայեցի այն, թե ինչն է ինձ համար առաջնահերթային:

Ես փոխադարձությամբ պատասխանեցի Արսենի զգացմունքներին:

Ես ավելի ուշադիր և հոգատար տղամարդ կյանքում չէի տեսել: Արսենն ամեն ինչի էր պատրաստ հանուն ինձ: Նրա հետ հանգիստ էր, հարմար, քանի որ Արսենը տնակյաց և հանդարտ երիտասարդ է, իսկ ես էմոցիաներ և կիրք էի ուզում:

Կես տարի անց տեղավորվեցի աշխատանքի: Իմ անմիջական տնօրենի անունը Ալեքս էր: Ես զգում էի, որ նա ինձ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մնացածին: Եվ ես հանձնվեցի: Ինքնամոռաց սիրահարվեցի:

Похожее изображение

Այդ պահից սկսած ես սկսեցի երկուսի հետ էլ հանդիպել: Արսենն ու Ալեքսը ոչինչ չգիտեն միմյանց գոյության մասին: Եվ իմ երկակի կյանքը տևում է արդեն գրեթե երեք տարի: Ես հասկանում եմ, որ ընտրություն կատարելու ժամանակն է: Արսենն անթերի և հավատարիմ ամուսին է, բայց ես նրա հետ ձանձրանում եմ: Ալեքսն ընդհակառակը՝ ինձ լցնում է էներգիայով, բայց նա անուղղելի կնամոլ է: Վստահ չէմ, որ նրան կկարողանամ պահել կողքիս:

Ես հոգնել եմ անվերջ ստերից և իրականությունը ջրի երես դուրս գալու վախից: Վախենում եմ սխալ ընտրություն կատարել, չէ որ երկրորդ շանս այլևս չեմ ունենա…

 

Like this post? Please share to your friends: