charset="UTF-8"> Ավետը ճնշման հետ կապված խնդիր ուներ, որն արդեն հետևում է. Սոֆի Մխեյանը՝ Ավետ Բարսեղյանի առողջական վիճակի մասին

Ավետը ճնշման հետ կապված խնդիր ուներ, որն արդեն հետևում է. Սոֆի Մխեյանը՝ Ավետ Բարսեղյանի առողջական վիճակի մասին

Երգահան Ավետ Բարսեղյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն թե առողջական ինչ խնդրի պատճառով, հայտնի չէր:

Այսօր Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով շատ մտերիմ է Ավետի հետ, Սոֆին նշեց, որ Ավետն իրեն արդեն շատ լավ է զգում:

«Շնորհակալ եմ անհանգստության համար, բայց երեկ լուրերը իսկապես ուռճացված էին: Ավետի մոտ թեթև ճնշման հետ կապված խնդիր էր, որն արդեն հետևում է: Երեկ ինքս էլ գնացել էի իմ լավ ընկերոջ մոտ, վստահեցնում եմ՝ նա իրեն արդեն շատ լավ է զգում, փառք Աստծո՝ մեր ընկերը առողջ է. շնորհակալ ենք մտահոգվելու համար»,- նշեց Սոֆի Մխեյանը:

Երգչուհու տեղեկություններով՝ Ավետ Բարսեղյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է իր տանը:

Like this post? Please share to your friends: