Ավագ քույրս տարավ մեզ մայրիկիս մոտից

Ես վեց տարեկան էի, իսկ եղբայրս՝ չորս, երբ մեզ տարավ ավագ քույրս:

Մայրիկս հաճախ խմում էր, գնում տնից, ես ու եղբայրս միայնակ մնում էինք տանը, քաղցած:

Նատաշա անունով քույրիկս ինձանից 14 տարի մեծ է, ունեմ նաև ավագ եղբայր, ով այն ժամանակ 25 տարեկան էր, բայց հեռացել էր տնից, երբ դեռ նոր էր լրացել նրա 14 տարեկանը, այդ ժամանակվանից հազվադեպ էր իմաց տալիս իր մասին:

Երևի նա նույնիսկ չգիտեր, որ էլի քույր ու եղբայր ունի:

Այդ օրը, երբ Նատաշան տարավ մեզ, մայրիկս նորից հարբած  և քնած էր բազմոցին: Քույրիկս եկավ, երբ ես ու եղբայրս բորբոսնած հաց էնք կրծոտում:

Նատաշան բրդբրդեց մայրիկին:

-Մամ, ես երեխաներին տանում եմ ինձ մոտ, ես նրանց մասին հոգ կտանեմ, -ասաց մայրիկին՝ ով հազիվ բացել էր աչքերը:

-Տանում ես, տար,-ասաց մայրիկը՝ նեղացած ձայնով, նորից ընկավ բազմոցին և քնեց:

Այդպես ես ու եղբայրս սկսեցինք ապրել մեր քրոջ հետ: Եղբորս մանկապարտեզ գրանցեց, ինձ՝ դպրոց:

Երբ ես երկրորդ դասարանում էի, իմացա, որ քույրիկս շուտով ամուսնանալու է: Ես չէի կարող ուրախանալ, քանի որ հասկանում էի, որ քրոջս ամուսինը կարող է մեզ հանել տնից, մենք նրա ինչին ենք պետք: Սակայն իզուր էի անհանգստանում:

Պարզվեց, որ քրոջս ամուսինը՝ Գրիշան, շատ բարի, համբերատար և աշխատող տղա է:

Մի ժամանակ անց Նատաշան երկու տղա ունեցավ՝ մեկը մյուսի հետևից:

Այժմ Նատաշայի խնամքի տակ կար 4 երեխա: Ես՝ 9 տարեկան, եղբայրս՝ 7 տարեկան և երկու փոքրիկները:

Թե ինչպես էր 24 ամյա քույրիկս ամեն ինչ հասցնում, չգիտեմ, բայց Նատաշան միշտ կենսուրախ և ժպտերես էր:

Ես ու եղբայրս ինչով կարողանում օգնում էինք նրան: Սակայն եղբայրս ավազակի մեկն էր, դպրոցում բողոքում էին նրանից, վատ էր սովորում:

Մի օր Գրիշան լուրջ խոսեց նրա հետ:

-Դու գիտես, ի՞նչ կլիներ, եթե Նատաշան ձեզ չբերեր իր մոտ:

-Դե չգիտեմ, երեևի մայրիկի հետ կապրեինք:

Գրիշան ինչ-որ տեղ տարավ եղբորս, երկու ժամից նրանք վերադարձան: Պարզվեց, նրանք գնացել էին մանկատուն: Այդ օրվանից եղբայրս դադարեց ավազակություն անել, սկսեց չորսեր և հինգեր ստանալ: Նատաշան զարմանում էր, թե այդ ինչ է եղել եղբոր հետ:

Վերջերս էլ քույրիկս իմացել էր, որ մեր ավագ եղբոր երկու երեխաները մանկատանն են հայտնվել, առանց երկար մտածելու ընտանիքը որոշեց նրանց բերել տուն:

Նատաշան արտասվելով շնորհակալություն էր հայտնում Գրիշային: Գրիշան լուրջ ասաց.

-Որտեղ չորսը, այնտեղ էլ վեցը, բոլորին էլ կմեծացնենք:

Այսօր մեր մեծ ընտանիքը գնում է մանկատնից զարմիկներիս տուն բերելու:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: