Սրտիս տողերն եմ ուզում ձեզ ասել,
Այն ցավը, որ վաղուց է մեզ պատել,
Արդեն լրացավ 104 տարի,
Որ ապրում ենք մենք աշխարհին գերի:
Լրացավ օրը մեր տխուր սգի,
Արցունքների ու սրտի կսկիծի,
Ծաղիկները ձեռքիս գնում եմ կանգնեմ
Ծիծեռնակաբերդում` ես էլ թող վառվեմ
Թող ես էլ վառվեմ ու փոշի դառնամ,
Միայն իմանամ ազգիս ցավը մեղմանա,
Միայն իմանամ արցունք չեն թափի,
և էլ կյանքում ապրիլ չեն ապրի:
Ապրիլ է եղել ,արյունոտ ապրիլ,
Կյանքեր է խլել բազում հայերի,
Արյունն է ծծել մինչև արնաքամ
Հայերն են ընկել ծովն անապական։
Բայց չեն հանձնվել ,կյանքում չեն ծնկել,
Կանգնել են վսեմ ,խրոխտ միշտ քայլել,
Ապրել են,կապրեն բազում ԱՊՐԻԼՆԵՐ
Բայց չեն նահանջի ,չեն պարտվի ԵՐԲԵՔ։
Հեղինակ՝ ©Ադունց